Հայկական խմբային տուր Ուզբեկստան

  • от USD 1 245
    Экскурсионный тур
    Перелет не включен
  • 7 дней / 6 ночей
  • Месяцы: Апрель
  • День 1

    Ժամանում: Օդանավակայան - հյուրանոց

    ✅ Ժամանում Տաշքենդ

    ✅ Հանդիպում զբոսավարին։ Տրասֆեր օդանավակայից հյուրանոց
  • День 2

    Քաղաքային տուր Տաշքենդ

    ✅ Նախաճաշ հյուրանոցում


    ✅ Քաղաքային էքսկուրսիա՝ տեղացի գիդի ուղեկցությամբ
    Կունենանք  էքսկուրսիա, Կուկելդաշ Մեդրեսե (16-րդ դար), Կենտրոնական Ասիայի գլխավոր մուֆտիի նստավայրը, Կաֆալ Շաշի դամբարան (16-րդ դար), Բարաք Խանի մեդրեսե (16-րդ դար) և Ղուրանի թանգարանը, Անկախության հրապարակ, Ամիր Թեմուրի հրապարակ և Թատրոնի հրապարակ։
    Կայցելենք նաև  ամենահին և ամենահարուստ շուկա՝  Չորսու շուկան։


    ✅ Ճաշ

    ✅ Ընթրիք

    ✅ Գիշերակաց հյուրանոցում

  • День 3

    Տաշքենդ - Բուխարա

    ✅ Նախաճաշ (լանչ բոքս)

    ✅ Առավոտյան գնացքով ուղևորություն դեպի Բուխարա և քաղաքային էքսկուսիա
    1997 թվականին Բուխարան նշեց իր 2500-ամյակը։ Մեծ Մետաքսի ճանապարհն անցնում էր այս քաղաքով։ 1991 թվականին Բուխարան ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
    Կայցելենք Լյաբի Հաուզը (16-17-րդ դարեր), Նոդիր Դիվան Բեգի Մեդրեսե (17-րդ դար), Կուկելդաշ Մեդրեսե (16-րդ դար) և Խոնաքոն (Չոր Մինոր) (Չորս մինարեթներ)։

    ✅ Ճաշ 

    ✅ Այցելություն Բուխարայի էմիրների նստավայր-ամրոցը՝ Արբանյակը (1-20-րդ դարեր), Բոլո Հաուզ համույթը, Չաշմա Այուբ դամբարանը (Յոբի աղբյուրը), որը կոչվում է «Արևելքի մարգարիտ», Մագոկկի Աթթարի մզկիթը, Տոկի Սարաֆոն մզկիթը, Պոյի Կալոն համույթը, Ուլուգ Բեգ Մադրասան (15-րդ դար) և Աբդուլազիզ Խանի Մադրասան (17-րդ դար)։

    ✅ Ընթրիք

    ✅ Գիշերակաց հյուրանոցում
  • День 4

    Բուխարա - Գիջդուվան - Սամարղանդ

    ✅ Նախաճաշ հյուրանոցում

    ✅ Շրջայց Գիջդուվանում։ Կայցելենք բոլոր հիմնական տեսարժան վայրերը, կունենանք կերամիկայի մաստերկլաս։

    ✅ Ուղևորություն Սամարղանդ

    ✅ Ընթրիք

    ✅ Գիշերակաց հյուրանոցում
  • День 5

    Սամարղանդ

    ✅ Նախաճաշ հյուրանոցում
    ✅ Էքսկուրսիա Սամարղանդում

    Սամարղանդն աշխարհի հնագույն քաղաքներից և հնագույն մշակութային կենտրոններից մեկն է: Իր 25-դարյապատմությամբ այն լեգենդների քաղաք է: Սամարղանդը եղել է Սոգդիանայի կենտրոնը: Այն վերապրել էբազմաթիվ արշավանքներ, այդ թվում՝ Ալեքսանդր Մակեդոնացու ներխուժումը, ով հմայված էր քաղաքիգեղեցկությամբ: Մեծն Լենկթեմուրը (Թամերլան) այն դարձրեց իր կայսրության մայրաքաղաքը:
    Կայցելենք Ռեգիստան հրապարակ՝ Միջին Ասիայի ամենագեղեցիկ հրապարակը, որը շրջապատված է երեքմեդրեսեներով՝ Ուլուգբեկի (XVI դ.), Շեր-Դորի և Տիլյա-Կարիի (XVII դ.): Այնուհետև ոտքով կքայլենք Սամարղանդիհին թաղամասերով դեպի Բիբի-Խանիմ մզկիթ (XV դ.):
    Այցելություն հնագույն և ամենաաշխույժ «Սիյոբ» շուկա. ազատ ժամանակ գնումների համար:

    ✅ Ճաշ։ Կճաշենք «Փլավի կենտրոնում»։

    ✅ Այցելություն Թեմուրյանների դինաստիայի ընտանեկան դամբարան՝ Գուր-Էմիր (15-րդ դար):
    Կայցելենք Մ.Ա. Խովրենկոյի անվան համտեսի սրահ (Ֆիլատովի տուն-թանգարան), որտեղ կփորձենքՈւզբեկստանի լավագույն գինիներն ու կոնյակները: 

    ✅ Ընթրիք

    ✅ Գիշերակաց հյուրանոցում
  • День 6

    Սամարղանդ - Տաշքենդ

    ✅ Նախաճաշ հյուրանոցում

    ✅ Էքսկուրսիա

    Շահի-Զինդա նեկրոպոլիս (XI-XIX դդ․): Կբարձրանանք հնագույն աստիճաններով։
    Աֆրոսիաբ հնավայր: Շրջայց Սամարղանդի հիմնադրման վայրում: Այցելություն «Աֆրոսիաբ» թանգարան:
    Ուլուգբեկի աստղադիտարանի ավերակները:


    ✅ Ճաշ


    ✅ Տեղափոխում երկաթուղային կայարան՝ Սամարղանդից Տաշքենդ գնացքով մեկնելու համար։


    ✅ Ընթրիք


    ✅ Գիշերակաց հյուրանոցում

  • День 7

    Մեկնում: Հյուրանոց - օդանավակայան

    ✅ Նախաճաշ հյուրանոցում

    ✅ Տեղափոխում օդանավակայան

Дополнительная информация

Включено

Օրերը՝ 16․04-23․04

Արժեքը ՝ 1245 $ համ․ դրամ

✅ Հյուրանոց 6գիշեր/7 օր
   
✅ Սնունդ 3 անգամյա (նախաճաշ, 5 ճաշ, 5 ընթրիք)
   
✅ Դիմավորում -ճանապարհում
   
✅ Ուղևորափոխադրում ողջ տուրի ընթացքում
   
✅ Գնացքի տոմսեր
   
✅ Հայ ուղեկցորդի ծառայություն
   
✅ Ռուսախոս զբոսավարի ծառայություն
   
✅ Մուտքավճարներ
   
✅ Էքսկուրսիաներ
   
✅ Գինու Համտես
   
✅ Կերամիկայի մաստեր կլաս
   
✅ Ճանապարհորդական ապահովագրություն

 

Не включено

Ավիատոմսը՝ Երևան-Տաշքենդ-Երևան

Бронирование тура

ST
/

Укажите данные




Для кого бронируем?






Взр.
0
Дети
0
Всего к оплате
USD
0.00 AMD